FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Արյան և դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական մասնագիտական գործունեության տեսակները.
1. Արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական գործունեության տեսակներն են`
    1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպումը.
    ա. դոնորների ընտրությունը և բժշկական հետազոտումը,
    բ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հավաքումը,
    գ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հետազոտումը,
    դ. արյան բաղադրամասերի պատրաստումը,
    ե. արյան բաղադրամասերի պահպանումը,
    զ. արյան բաղադրամասերի երկարատև պահպանումը,
    է. արյան բաղադրամասերի տեղափոխումը և տրամադրումը այլ ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին` փոխներարկման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով.
    2) փոխներարկումային բժշկական օգնությունը.
    ա. դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը,
    բ. դոնորական արյան բաղադրամասերի ընտրությունը և փոխներարկումը.
2. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման և փոխներարկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և լիազոր մարմնի հրամանով: