Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 11 Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարանն ապահովում է` ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը. բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը. գ) լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած համաձայնագրի շրջանակներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգմանն ուղղված գործողությունների իրականացումը. դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական և օրական ծրագրերի կազմումը. ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը: |