Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ. 1. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: Հայտատուն անհրաժեշտ քանակությամբ տոհմանյութ է տրամադրում փորձարկման համար. 2. Որպես փորձարկման արդյունք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան պայմանագիր կնքած օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների, ինչպես նաև հայտատուի տրամադրած տվյալները. 3. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները կարող են համատեղվել դրա տնտեսական օգտակարության նպատակով կատարվող պետական փորձարկումների հետ. 4. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման պաշտպանունակության չափանիշների փորձաքննության դրական արդյունքների հիման վրա կայացնում է որոշում` արտոնագիր տալու մասին և կազմում է սելեկցիոն նվաճման նկարագրությունը. 5. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Կրկնական փորձաքննությունից հետո լիազորված մարմինը կայացնում է որոշում` արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին. 7. Կրկնական փորձաքննությունից հետո արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում. 8. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան: |