Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Որսորդական տնտեսության ստեղծումը և լուծարումը. 1. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերը և դրանց չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենքով սահմանված կարգով. 2. Որսորդական տնտեսությունը կարող է ստեղծվել անտառային, ջրային տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա. 3. Որսորդական տնտեսություններ չեն կարող ստեղծվել հատուկ պահպանվող տարածքներում. 4. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունը հայտատերը նախապատրաստում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Որսորդական տնտեսության ստեղծման առաջարկության մեջ նշվում են որսորդական տնտեսության տեղադիրքը, տարածքի չափը, հողամասի նպատակային նշանակությունը և դրա օգտագործման նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները, որսահանդակի գնահատման տվյալները. 5. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերը որսորդական տնտեսություն կազմակերպելու համար հատկացվում են վարձակալության և կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով. 6. Մրցույթն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով լիազորված մարմնի ներքո` մարզպետարանների և համապատասխան գիտական և հասարակական կազմակերպությունների լիազորած մասնագետների մասնակցությամբ. 7. Պետության և համայնքների սեփականություն համարվող հողամասերի մրցույթում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր. 8. Որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, սույն օրենքի պահանջներին համապատասխան, որի դեպքում հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի հետ` օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 9. Որսորդական տնտեսության տարածքներում թույլատրվում է տեղադրել մինչև 50 քմ տիպային կառույցներ, որոնց նախագծերը հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության: Նշված տարածքներում այլ տիպի շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 10. Որսորդական տնտեսությունը լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով: |