Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 117 Քվեաթերթիկները. 1. Քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը` այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում` «ինքնաառաջադրում» բառը, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Թեկնածուների ազգանունները համընկնելու դեպքում քվեաթերթիկում նրանց անունները նշվում են անունների և հայրանունների այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է թեկնածուի ծննդյան ամսաթիվը: Այս դեպքում սկզբում նշվում են տարիքով ավագ թեկնածուի տվյալները: Միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին քվեաթերթիկներ, որոնք գույներով ակնհայտորեն տարբերվում են միմյանցից: Ծրարները պետք է համապատասխանեն քվեաթերթիկների գույներին: |