FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  59

Լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները.
1. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
    1) կառավարիչը լիցենզիա (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի իրականացրել ֆոնդի կառավարման գործունեություն (չի մատուցել համապատասխան ծառայությունը), ընդ որում, սույն կետի իմաստով ֆոնդի կառավարման գործունեություն է նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեությունը.
    2) կառավարիչը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել (այդ թվում` լիցենզիա (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ստանալու համար դիմելիս) ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    3) կառավարիչը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) խախտումներ.
    4) կառավարիչն իրականացրել է սույն օրենքի 52-րդ հոդվածով չնախատեսված գործունեություն.
    5) կառավարիչն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է ներդրողների շահերը.
    6) կառավարիչը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով.
    7) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով.
    8) ինքնալուծարման, այլ կառավարչի միանալու, սնանկացման դեպքերում.
    9) առկա են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու այլ հիմքեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  59

2. Օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա կառավարիչը իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու իրավունքից.
3. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կառավարչի միջնորդագրի հիման վրա, պայմանով, որ կառավարչի հաճախորդների (կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների) օրինական շահերը բավարար չափով պաշտպանված են.
4. Կառավարչի` պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն այն դեպքում, երբ այդ թույլտվության ուժը կորցրած ճանաչելու` Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստացած կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով այլ կառավարչի (կառավարիչների) է փոխանցել իր կողմից կառավարվող բոլոր պարտադիր (կամավոր) կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը կամ միակողմանիորեն հրաժարվել է այդ ֆոնդերի կառավարման պայմանագրերից: Սույն մասով նախատեսված Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.
5. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդագիրը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը կարող է վնասել կառավարչի հաճախորդների (կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների) օրինական շահերը, իսկ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու միջնորդագրի դեպքում նաև, եթե կառավարչի կառավարման ներքո առկա է պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդ, որի կառավարումը չի փոխանցվել այլ կառավարչի, կամ համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագիրը դեռևս չի լուծվել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  59

6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդագիրը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված համապատասխան թույլտվության ուժը կորցրած ճանաչելը հիմնավորող փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ.
7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
8. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կառավարիչը զրկվում է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու իրավունքից և ենթակա է լուծարման (բացառությամբ այլ կառավարչի միանալու դեպքի) օրենքով սահմանված կարգով.
9. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարիչը զրկվում է համապատասխան ծառայությունը (ծառայությունները) մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը.
10. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (համապատասխան թույլտվության տրամադրման մասին որոշումը) պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  59

11. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է կառավարչին, իսկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողին: Նշված որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում դրա գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: