Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 42 Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները. 1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների: Ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներդրումային ընկերությունը զրկվում է տվյալ տեսակի ներդրումային ծառայություն մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ներդրումային ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը. 2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝ 1) ներդրումային ընկերությունը լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի մատուցել ներդրումային ծառայություններ. 2) ներդրումային ընկերությունը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր. 3) ներդրումային ընկերությունը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր. 4) ներդրումային ընկերությունը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ներդրումային ընկերության ներքին իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ. 5) ներդրումային ընկերությունը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով. 6) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով. 3. Օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումային ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունքից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 42 4. Լիցենզիան կարող է ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչվել ներդրումային ընկերության դիմումի հիման վրա պայմանով, որ ներդրումային ընկերության հաճախորդների օրինական շահերը բավարար չափով պաշտպանված են. 5. Կենտրոնական բանկը կարող է մերժել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը կարող է վնասել ներդրողների և այլ հաճախորդների շահերը. 6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ. 7. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացնելը, Կենտրոնական բանկը կարող է կարգադրել ներդրումային ընկերությանը սահմանված ժամկետի ընթացքում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումները. 8. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ. 9. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից ներդրումային ընկերությունը զրկվում է ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից ներդրումային ընկերությունը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով. 10. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 42 11. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է ներդրումային ընկերությանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: |