Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Ապրանքների, առարկաների, սարքավորումների կամ լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը. 1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան կարող է տրվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում. 2. Ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի. 3. Փորձաքննությունն իրականացվում է հայտատուի հաշվին: Փորձաքննությունն իրականացվում է մինչև հայտի ներկայացումը, և փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է հայտի հետ միասին. 4. Օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում լիցենզիա տալու համար հիմք կարող են ընդունվել նաև տվյալ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձագիտական եզրակացությունները. 5. Փորձաքննությունն իրականացվում է մեկամսյա ժամկետում, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ: |