FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  201

Օտարերկրացիների, հրավիրողների և գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով: Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով: Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի, բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: