FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները.
1. Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
    1) ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջելու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր.
    2) տնտեսավարող սուբյեկտներին տալու կարգադրագրեր՝ սահմանելով ժամկետ, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ.
    3) վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներ.
    4) վերահսկողության ընթացքում ծագող՝ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների, որոնց վճարման, ներգրավման դեպքերը և պայմանները սահմանում է Կառավարությունը.
    5) Կառավարության սահմանած կարգով կատարելու նմուշների ընտրություն և նմուշառում` փորձարկում կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.
    6) ստուգման շրջանակում կատարելու սահմանված կարգով փորձանմուշների գնումներ.
2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են`
    1) կատարել վերադաս պաշտոնատար անձանց` օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, կարգադրություններն ու ցուցումները.
    2) սահմանված կարգով և ժամկետներում դիմումները և բողոքները քննության առնել և դրանց ընթացք տալ.
    3) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջները պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
    4) սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.
3. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ: