Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 73 Բանկի լուծարումն ընդհանուր ժողովի որոշմամբ. 1. Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու բանկի լուծարման մասին, եթե բանկն ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ. 2. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է հայտը եռամսյա ժամկետում և իրավունք ունի մերժելու այն, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով. 3. Կենտրոնական բանկի կողմից բանկին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում բանկը կարող է միջոցներ ձեռնարկել ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորությունների դադարեցման, ներառյալ` այլ անձանց փոխանցման ուղղությամբ. 4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված պարտավորությունները դադարեցնելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել: Այդ որոշման ընդունումից հետո բանկն անմիջապես Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու հայտը, եթե առկա են ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորություններ կամ բանկն ի վիճակի չէ բավարարելու իր պարտատերերի պահանջները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 73 5. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասերին համապատասխան՝ բանկի կողմից ներկայացված դիմումների մերժման հիմքերի բացակայությունն ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է լուծարման մասին որոշում կայացրած բանկում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգում. 6. Կենտրոնական բանկը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում. 7. Ընդհանուր ժողովի որոշմամբ լուծարվող բանկերի թղթակցային հաշիվների վարման և փակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: |