FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  73

ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ. Ժողովի նախապատրաստման ընթացքում խորհուրդը, իսկ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` ժողովը գումարող անձինք, որոշում են`
    ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամն ու վայրը.
    բ) ժողովի օրակարգը.
    գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
    դ) ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.
    ե) բաժնետերերին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը.
    զ) քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով: