Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 206 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու նպատակներով կարող են օգտագործվել հետևյալ միջոցները՝ 1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վրա կնիքների, դրոշմակնիքների զետեղում, թվային և այլ դրոշմավորման կատարում. 2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում. 3) օտարերկրյա ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ նախապես վերցված փորձանմուշների և (կամ) նմուշների համադրում. 4) ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում՝ ներառյալ սերիական համարների ձևով դրոշմավորումը. 5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բնույթից և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններից, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, որոնք պարունակում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնելու տեխնոլոգիական գործընթացում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև դրանց արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկություններ, կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ կատարելու ժամանակ մաքսային հսկողության իրականացման միջոցով. 2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: |