FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը (մտածելու ժամանակը).
1. Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողներին տրամադրվում է մտածելու ժամանակ, որի ընթացքում նրանք կարող են հրաժարվել թողարկողի կամ տեղաբաշխողի հետ կնքված կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից՝ առանց որևէ իրավական հետևանքների (այդ թվում՝ տուգանքների) և հրաժարվելու պատճառների բացահայտման պարտավորության.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մտածելու ժամանակն սկսվում է թողարկողի կամ տեղաբաշխողի և որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողի միջև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրի կնքման պահից և տևում է 4 օր.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում կրիպտոակտիվներ ձեռք բերողից ներգրավված միջոցները թողարկողը կամ տեղաբաշխողը անհապաղ վերադարձնում է կրիպտոակտիվներ ձեռք բերողին։ Կրիպտոակտիվներ ձեռք բերողների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դիմաց միջոցների փոխանցման, ինչպես նաև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում տվյալ միջոցները վերադարձնելու եղանակները պետք է նույնը լինեն, եթե այլ բան նախատեսված չէ կրիպտոակտիվներ ձեռք բերողների գրավոր համաձայնությամբ.
4. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վերջնաժամկետից հետո, եթե առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար սահմանված է վերջնաժամկետ.
5. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում, եթե կրիպտոակտիվները թույլատրվել են առևտրային հարթակում առևտրին նախքան որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողի կողմից տվյալ կրիպտոակտիվների ձեռքբերումը։