Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 41 Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը. 1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն. 2. Անվավեր ճանաչված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) չի առաջացնում, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների. 2.1. Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով. 3. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, Օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն, ճանաչվում է անվավեր. 4. Գործարքն անվավեր ճանաչելու դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները գործարքի անվավեր ճանաչման արդյունքները, Օրենսգրքի համապատասխան բաժինների համաձայն, արտացոլում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատարանի վճռի ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող համապատասխան հարկային հաշվարկներում. 5. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն գործարքի կողմերն այն անվավեր են ճանաչել, ապա գործարքի անվավեր ճանաչումը հաշվի չի առնվում: |