FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Տուգանքը.
1. Տուգանքը աուդիտորական կազմակերպության նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «3» գնահատական.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի գումարը սահմանվում է 500 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
3. Տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին.
4. Աուդիտորական կազմակերպությունը տուգանքը վճարում է մասնագիտացված կառույցին՝ տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60 օրացուցային օրվա ընթացքում.
5. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: