Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը. 1. Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ապրանքները Միության մաքսային սահմանով ներմուծվում և արտահանվում են պետական սահմանի անցման կետերով. 2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրեր են համարվում Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերը. 3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը, սույն հոդվածի 1-ին մասում նշված վայրերից բացի, կարող է իրականացվել նաև այլ վայրերով՝ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով. 4. Կառավարության սահմանած առանձին կատեգորիայի ապրանքների՝ Միության մաքսային սահմանով ներմուծումն ու արտահանումը կարող են իրականացվել միայն Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերում. 5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով. 6. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող մեկնման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով։ |