FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  184

Էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները.
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ գլխին համապատասխան.
2. Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններ.
3. Կոմիտեն էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման՝ Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգից տարբերվող կարգ.
4. Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման համար մաքսային հայտարարագրի ներկայացման՝ Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ.
5. Էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի արտապլանային (տեխնոլոգիական) սալդո-փոխհոսքերի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը.
6. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով էլեկտրահաղորդման գծերով Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումի ներկայացում չի պահանջվում.
7. Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով Միության մաքսային տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում փոխադրողի կողմից մաքսային մարմնին փաստացի տեղափոխված էլեկտրաէներգիայի ծավալի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման համար Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ, ինչպես նաև մաքսային մարմիններ ներկայացվող այլ տեղեկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  184

8. Կոմիտեն կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով Միության մաքսային տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման առանձնահատկություններ, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշումների կատարման կարգը: