Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 81 Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը. 1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ. 2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում. 2.1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում. 2.2. Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում. 3. Սույն հոդվածի 2-րդ և 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո: |