Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի և դրա մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը. 2. Կենտրոնական բանկը կարող է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորից և այլ մասնակիցներից, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ կապված տեղեկատվություն, անգամ եթե այդ տեղեկությունը բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություն է. 3. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային համակարգի և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղերում ստուգումներ իրականացնելու միջոցով. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման տեխնիկական պայմաններն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց մոտ Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանն ու Կենտրոնական բանկը վճարահաշվարկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում կառավարության լիազորած մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: 8. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ Կենտրոնական բանկի` սույն հոդվածով նախատեսված վերահսկողության իրավասության վերաբերյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա: |