FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  65

Արտոնագիրն անվավեր ճանաչելը.
1. Իր գործողության ողջ ժամկետի ընթացքում արտոնագիրը կարող է ցանկացած երրորդ անձի դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր ճանաչվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե`
    1) ապացուցված է, որ արտոնագրի առարկան, սույն օրենքի 13-17-րդ հոդվածների իմաստով, արտոնագրաունակ չէ.
    2) գյուտը բավարար չափով պարզ և հստակ բացահայտված չէ, որը թույլ կտա տվյալ բնագավառի մասնագետին իրագործել այն.
    3) արտոնագրի առարկան գերազանցում է հայտի բովանդակությունն այն տեսքով, որով այն ներկայացվել էր, կամ եթե արտոնագիրը տրվել է զատված հայտի կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված նոր հայտի հիման վրա, արտոնագրի առարկան գերազանցում է սկզբնական հայտի բովանդակությունը, այն տեսքով, որով այն ներկայացվել էր.
    4) գյուտի արտոնագրատերը, սույն օրենքի համաձայն, արտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել.
2. Եթե անվավեր ճանաչման հիմքերը վերաբերում են միայն արտոնագրի մի մասին, ապա անվավեր ճանաչվում է գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը: Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող անվավեր ճանաչվել մասնակիորեն.
3. Եթե արտոնագիրն անվավեր է ճանաչվել մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերով որոշվող ծավալով, որոնք անվավեր չեն ճանաչվել, պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ արտոնագիրը.
5. Հայտի նկատմամբ մեկ կամ մի քանի ձևական պահանջները չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կանխամտածված խաբեության արդյունք է.
6. Սույն օրենքի 24-րդ, 25-րդ, 27-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված` արտոնագրից բխող գործողությունները համարվում են չկայացած ի սկզբանե այն մասով, որով դա անվավեր է ճանաչվել.
7. Արտոնագրի անվավեր ճանաչումը չի ազդում`
    1) դրանից բխող իրավունքների խախտման վերաբերյալ դատական ակտերի վրա, որոնք ուժի մեջ են մտել մինչև արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին դատական ակտի կայացումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  65

2) արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին դատական ակտի կայացումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև նշված դատական ակտի կայացումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել որոշակի գումարի հատուցում, որը վճարվել է պայմանագրի համաձայն.
8. Եվրասիական արտոնագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում անվավեր ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է Եվրասիական կոնվենցիայի, դրան կից Արտոնագրային հրահանգի, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն.
9. Անվավեր ճանաչելու մասին դատական ակտի հիման վրա պետական լիազոր մարմինը գրառում է կատարում համապատասխան գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում: