Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 42 Ապրանքային նշանի առաջնությունը և առաջնության իրավունքը. 1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով. 2. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում սահմանված կարգով ապրանքային նշանի հայտ է ներկայացրել (առաջին հայտ), ապա դրա ներկայացման թվականից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս հայտատուն օգտվում է առաջին հայտի ներկայացման թվականով ապրանքային նշանի առաջնության (միջազգային առաջնություն) սահմանման իրավունքից. 3. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում անցկացված միջազգային ցուցահանդեսում որևէ ապրանքային նշանի ներքո ապրանքներ և (կամ) ծառայություններ է ցուցադրել (առաջին ցուցադրում), ապա դրանից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին նույն ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս նա օգտվում է առաջին ցուցադրման թվականով ապրանքային նշանի առաջնության (ցուցահանդեսային առաջնություն) սահմանման իրավունքից: Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե այն կազմակերպվել է պաշտոնապես, և դրան մասնակցել են արտադրողներ, ծառայություն մատուցողներ մի քանի երկրներից, ինչպես նաև այդ ցուցահանդեսի մասին տեղեկությունը համապատասխան ձևով մատչելի է դարձել հանրությանը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 42 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների համաձայն` առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պետական լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանաբար առաջին հայտի պատճենը, որը վավերացված է առաջին հայտի ներկայացման մարմնի կողմից, և դրա հայերեն թարգմանությունը կամ միջազգային ցուցահանդեսի կազմակերպչի տված հավաստագիրը (վկայագիրը), որտեղ առաջին անգամ այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրվել են ապրանքները և (կամ) ծառայությունները։ Առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել հայտի հետ կամ հայտի ներկայացման թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, և նշված փաստաթղթերը ներկայացնել հայտի ներկայացման թվականից հետո` երեք ամսվա ընթացքում՝ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը. 5. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանված չեն, ապա սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված առաջնության իրավունքից օգտվելու մասին դիմումը համարվում է չներկայացված։ |