FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  323

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը.
1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 318-րդ կամ 320-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
    2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
    4) անչափահասի ներգրավմամբ կամ 5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով.
3. Սույն գլխի իմաստով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում (գողական աշխարհ) է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: