Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ ակտիվներ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այնպիսի դրամական միջոցներ և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքներ և (կամ) այլ ֆինանսական ակտիվներ, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր (այդ թվում՝ արժեթուղթ, դեբիտորական պարտք). ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից. ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)՝ ակտիվների համախումբ, որն ապահովում է այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկումը. վարկային գրավչություն՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված միջոցներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ակտիվներով ապահովված արժեթղթերի իրացվելիությունը, ինչպես նաև այդ արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման հավանականությունը. ներդրող՝ անձ, որին պատկանում է ակտիվներով ապահովված արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթուղթ. ներդրողների լիազոր ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից նշանակված անձ, որը սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը. նախաձեռնող՝ ակտիվների սկզբնական պարտատեր, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառում է ակտիվներն արժեթղթավորման ֆոնդին. մասնակցության վկայագիր՝ ոչ բաժնային անվանական, ձայնի իրավունք չտվող ներդրումային արժեթուղթ, որն իր տիրապետողին տվյալ ակտիվների խմբից ստացվող եկամուտներում, այլ ստացվելիք վճարներում, ինչպես նաև այդ ակտիվների իրացումից ստացված միջոցներում փայի իրավունք է տալիս. արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվներ կամ ստանձնում դրանց հետ կապված ռիսկեր և թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով. վաճառող՝ անձ, որն արժեթղթավորման ֆոնդին է վաճառում տարբեր նախաձեռնողներից ձեռք բերված ակտիվները: Վաճառող կարող է լինել նախաձեռնողը կամ բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը. սպասարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն կամ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող այլ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է ակտիվների գծով վճարումների հավաքագրումը և հաշվառումը, դրանց փոխանցումն արժեթղթավորման ֆոնդին կամ մատուցում է սպասարկման պայմանագրով նախատեսված՝ ակտիվների հետ կապված այլ ծառայություններ, որոնք չեն հանդիսանում սույն օրենքով արժեթղթավորման ֆոնդի կառավարչին և պահառուին վերապահված լիազորություններ: Որպես սպասարկող կարող են հանդես գալ նաև նախաձեռնողը կամ վաճառողը: Սպասարկման գործընթացում կարող են ընդգրկված լինել՝ 1) գլխավոր կամ հիմնական սպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների ամբողջ խմբի համար, և որին հաշվետու են տարբեր ենթասպասարկողներ. 2) ենթասպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի համար, և որը հաշվետու է գլխավոր սպասարկողին. 3) փոխարինող սպասարկողը, որը ստանձնում է արժեթղթավորման ֆոնդի հետ կնքված սպասարկման պայմանագրից բխող պարտավորություններն այն դեպքում, երբ գլխավոր սպասարկողի հետ կնքված սպասարկման պայմանագիրը դադարեցվում է, կամ վերջինս չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները. արժեթղթավորման ֆոնդ` ներդրումային ֆոնդ, որը ձեռք է բերում ակտիվներ կամ դրանց հետ կապված ռիսկեր՝ արժեթղթավորման նպատակով. 2. Սույն օրենքով սահմանված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով: |