FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  121

Պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման իրավունքը.
1. Դատապարտյալը, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունի բողոքարկելու պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց (սույն գլխում այսուհետ՝ պաշտոնատար անձինք) գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը՝ վերադասության կարգով կամ համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)՝ ըստ պատժի կրման վայրի.
2. Պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել՝
    1) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետին.
    2) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին կամ 3) դատարան.
3. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետին և այդ հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին միաժամանակ, ապա բողոքը ենթակա է քննության պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմնի կողմից, որի դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետի նախաձեռնած վարույթը կարճվում է.
4. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են դատարան և պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին միաժամանակ, ապա բողոքը ենթակա է քննության դատական կարգով, որի դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմնի նախաձեռնած վարույթը կարճվում է.
5. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են վերադասության կարգով, և դատապարտյալի պահանջը չի բավարարվել, ապա դա արգելք չէ պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը դատական կարգով բողոքարկելու համար.
6. Սույն հոդվածին համապատասխան ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշումն ի կատար ածելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա ի կատար ածումը կարող է առարկայազրկել բողոքի քննությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  121

7. Սույն գլխով նախատեսված կարգը տարածվում է Տեղաբաշխման հանձնաժողովի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության գործողության, անգործության կամ ընդունած որոշման բողոքարկման վրա այնքանով, որքանով սույն կարգն իր էությամբ կիրառելի է: Սույն գլխով նախատեսված կարգը տարածվում է նաև սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում ընդունած որոշման բողոքարկման վրա այնքանով, որքանով սույն կարգն իր էությամբ կիրառելի է: