FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  56

Գույքային պատասխանողի ներկայացուցիչը.
1. Անձը գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ կամ լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում դատարանի որոշմամբ.
2. Գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ.
3. Գույքային պատասխանողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Դատարանը կարող է սահմանափակել դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը.
4. Ընդհանուր լիազորությամբ գույքային պատասխանողի ներկայացուցիչն ունի գույքային պատասխանողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ գույքային պատասխանողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների.
5. Գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը, առանց հատուկ լիազորության, իրավունք չունի գույքային պատասխանողի անունից՝
    1) լրիվ կամ մասնակի ընդունելու գույքային հայցը.
    2) հաշտություն կնքելու տուժողի կամ նրա ներկայացուցչի հետ.
    3) հետ վերցնելու ի շահ գույքային պատասխանողի ներկայացված բողոքը.
6. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ.
7. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա: