FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  281

Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը.
1. Առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից.
2. Առաջին ատյանի դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը.
3. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ դատարանի այլ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը.
4. Վճռաբեկ դատարանի դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: