FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  101.1

Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագիրը.
1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում կնքվում է աշխատանքային պայմանագիր.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագիրը կնքվում է այն ժամանակահատվածի համար, որը սահմանվել է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի իրագործման համար.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրով աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան` համաձայն գործատուի սահմանած ժամանակացույցի (գրաֆիկի).
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում սովորողը ներգրավվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրից բխող աշխատանքներում.
5. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողի հետ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները կարգավորվում են նաև մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրությամբ։