FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  25

Խորհրդի լիազորությունները.
1. Սույն օրենքին և Գրասենյակի կանոնադրությանը համապատասխան` Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները.
    1) Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները, ընդ որում՝ Գրասենյակի կանոնադրությամբ սահմանվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման կարգը.
    2) ընդունում է որոշումներ Ֆինանսական համակարգի հաշտարարի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում՝ դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ սույն օրենքով սահմանված կարգով.
    3) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, որոնք ներառում են նաև բացարկի ու ինքնաբացարկի ներկայացման, քննարկման և որոշման կայացման դեպքերն ու կարգը, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու կարգը, Խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում Խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև Խորհրդի անդամների միջև աշխատանքի բաշխման և նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ.
    4) Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները.
    5) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
    6) վերահսկում է Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.
    7) հաստատում է Գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում է բյուջեի կատարումը.
    8) հաստատում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
    9) հաստատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը, սոցիալական ապահովության ծախսերը և դրանց հատկացման կարգը, Գրասենյակի կառավարչի տեղակալի հաստիքը, որին նշանակված անձը չի կարող իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն.
    10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  25

2. Խորհրդի՝ սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի.
3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Ֆինանսական համակարգի հաշտարարը.
4. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել փորձագետ.
5. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին.
6. Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությանը և (կամ) ազդելու պահանջների քննման ընթացքի և որոշումների կայացման վրա: