Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները. 1. Ավտոկայանատեղը կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Եթե ավտոկայանատեղը պետք է կազմակերպվի զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա ավտոկայանատեղը կարող է կազմակերպվել միայն համապատասխան մարմինների համաձայնությամբ. 2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գույնին և ձևին համապատասխան գետնանշումով. 3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել ներքին գործերի նախարարությանը: |