Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ընդունումն սկսված միջազգային պայմանագրերի հետ կապված ընթացակարգերը չեն վերսկսվում, և այդ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները. 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ընթացակարգը և սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում նշված կարգը. 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ և 24-րդ հոդվածի 5-րդ մասերում նշված կարգերը. 4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նշված կարգը. 5. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը շարունակում են հրատարակվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում»։ 2018 թ. մարտի 29 Երևան ՀՕ-213-Ն |