FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Որակավորման ստուգման կարգը.
1. Ֆիզիկական անձանց որակավորումն ստուգում են համապատասխան լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ: Որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգերը և կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2. Որակավորման ստուգումը պետք է իրականացվի լիցենզավորման համապատասխան կարգը հաստատելու իրավունք ունեցող մարմնի հաստատած որակավորման կարգին համապատասխան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որակավորման կարգերը պետք է կազմվեն մանրամասն, պարզ և չպետք է սահմանեն դրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն նախատեսված կամ չեն ընդգրկված համապատասխան կրթական ծրագրերում.
3. Որակավորման կարգերով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր հրապարակման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապա հայտատուին նախօրոք պետք է ծանոթացվեն տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը և պայմանները: Որակավորման ստուգումներն անցկացվում են գրավոր: Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

4. Որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ.
5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Միևնույն որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միևնույն պահանջները.
6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն.
7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Դռնփակ են անցկացվում այն ստուգումները, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Դռնբաց ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել.
8. Հանձնաժողովն ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվանը հաջորդող հինգ օրվա ընթացքում: 10. Սույն հոդվածի պահանջների խախտումով անցկացված որակավորման ստուգումները դատական կարգով ճանաչվում են անվավեր: