FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Գնանշման հարցման կիրառման պայմանները.
1. Գնումը կարող է կատարվել գնանշման հարցման ձևով, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, և գնման առարկան ներառված չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում.
2. Պետական գաղտնիք պարունակող գնումները գնանշման հարցման ձևով իրականացվելու դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները.
3. Գնանշման հարցման ընթացակարգի կիրառման դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն յոթ օրացուցային օր է, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` հրավերը նախաորակավորված մասնակիցներին տրամադրելու օրվանից: