FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լցակույտերը և պոչատարի լցակույտերը սեփականության իրավունքով հանձնելու առնչությամբ արտոնությունները.
1. Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, գույքային իրավունքների փոխանցումը վերջինիս կամ նրա իրավահաջորդին` սույն օրենքի ուժով, ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից.
2. Արծվանիկի պոչամբարի լցակույտերը և պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու հետ կապված՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա իրավահաջորդը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից և այլ պարտադիր վճարներից.
3. Ներդրումային ծրագրի և մաստեր պլանի շրջանակներում պետական լցակույտերի, պոչատարի լցակույտերի, այլ գույքի և գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը ծրագիր իրականացնողին ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվողի).
4. Սույն օրենքով սահմանված Ներդրումային ծրագրի և մաստեր պլանի շրջանակներում այլ գույքի և գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից: