FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը.
1. Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում.
2. Վերահսկողության ձևերն են`
    1) ստուգումը.
    2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը.
    3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում դիտարկումը.
3. Վերահսկողությունն իրականացվում է`
    1) արտադրանքի և տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.
    2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության նկատմամբ.
    3) արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
4. Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը: