FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Հանրագրի քննարկումը մերժելը.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ամբողջությամբ կամ մասամբ մերժում են հանրագրի քննարկումը, եթե`
    1) անձը ներկայացրել է կրկնակի հանրագիր.
    2) հանրագրում նշված հարցը արդեն իսկ ստացել է համապատասխան օրենսդրական կամ այլ կարգավորում.
    3) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքը.
    4) հանրագրով ներկայացված պահանջը ենթակա է լուծման քաղաքացիական, վարչական, քրեական կամ սահմանադրական դատավարության կարգով, կամ այդպիսի պահանջի լուծման համար օրենքով նախատեսված է այլ ընթացակարգ.
    6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքով, կամ 7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը.
2. Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում հանրագրի քննարկումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը և որոշումն ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին.
3. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: