Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 68 ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. 1. Բանկի կամ մի քանի բանկերի` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացող բանկերը կնքում են միացման պայմանագիր` ստանալով Կենտրոնական բանկի նախնական հավանությունը. 2. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում: Սույն կետով սահմանված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե` ա) բանկի (բանկերի) վերակազմակերպումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի. բ) միացման արդյունքում պահպանվող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի. գ) միացման արդյունքում բանկը բանկային շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհ դիրք. դ) գործարքի արդյունքում կողմերից որևէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն. 5. Կենտրոնական բանկի նախնական հավանությունն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, միացող բանկերը միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից` երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին: |