Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումները. 1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ողջ ընթացքում կամ այնքան ժամանակ, քանի դեռ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը չի դադարեցվել, իսկ ակտիվին կցված թոքենների դեպքում՝ դրանց շրջանառության ողջ ընթացքում, առաջարկի փաստաթղթում կամ գովազդում ներառվող տեղեկությունների էական փոփոխություն, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ էական անճշտություն, թերություն հայտնաբերվելու դեպքում թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը պարտավոր է անհապաղ թարմացնել իր հրապարակած առաջարկի փաստաթուղթը և առկայության դեպքում` նաև գովազդը. 2. Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) կառուցվածքը պետք է համապատասխանի հրապարակված առաջարկի փաստաթղթի (գովազդի) կառուցվածքին. 3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ ներկայացնում է Կենտրոնական բանկ դրա հրապարակումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ (ակտիվին կցված թոքենի դեպքում՝ առնվազն 20 աշխատանքային օր առաջ). 4. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ հրապարակում է սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 5. Առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) և հին տարբերակները (հին գովազդները) պետք է հրապարակվեն ժամանակագրական կարգով և հասանելի լինեն թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները չեն մարվել կամ չեղարկվել։ Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) վերջնական (գործող) տարբերակը պետք է ունենա «գործում է» կարգավիճակ. 6. Առաջարկի փաստաթղթի, իսկ առկայության դեպքում նաև գովազդի հին տարբերակները պետք է պարունակեն հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով, տառատեսակով և տեսանելի նախազգուշական դրույթ առ այն, որ տվյալ տարբերակներն այլևս չեն գործում (ուժի մեջ չեն)՝ միաժամանակ ներառելով հղում առաջարկի թարմացված փաստաթղթի կամ թարմացված գովազդի վերջնական (գործող) տարբերակներին. 7. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթում ներառվող տեղեկությունների՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էական փոփոխություն, նոր էական հանգամանք կամ փաստ են համարվում առնվազն՝ 1) ակտիվին կցված թոքեններ թողարկողի կառավարման համակարգի և ռիսկերի կառավարման կառուցակարգի փոփոխությունները․ 2) պահուստային ակտիվների տեսակների կամ սահմանաչափերի և դրանց պահառուի փոփոխությունները․ 3) ձեռք բերողների՝ ակտիվին կցված թոքենով ամրագրված իրավունքների փոփոխությունները․ 4) ակտիվին կցված թոքենների թողարկման և մարման մեխանիզմի փոփոխությունները․ 5) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ. 8. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթի թարմացման դեպքում Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքեններ թողարկողից կարող է պահանջել ներդնել ձեռք բերողների շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ այն դեպքում, երբ առաջարկի փաստաթղթում թարմացվող փոփոխությունը, նոր էական հանգամանքը կամ փաստը կարող են էական ազդեցություն ունենալ ակտիվին կցված թոքենի գնի, կայունության կամ ռիսկայնության կամ պահուստային ակտիվների վրա։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 9. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումների նկատմամբ մանրամասն կանոններ: |