Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը. 1. Հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը. 2. Գույքը վարձակալության կամ լիզինգի (տարատեսակների) տրամադրելու (եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին կամ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին` լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարների մասով) կամ գույքը օգտագործման տրամադրելու ծառայությունների մատուցման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված է, որ ծառայության մատուցումն ավարտվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, ապա ծառայության մատուցման պահ է համարվում ծառայության մատուցման վերջին օրը. 2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը՝ վճարմանը և (կամ) մասնակի վճարմանը համապատասխան: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 3. Բաժանորդագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների (մասնավորապես, համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրերում նախատեսված են ծառայությունների մատուցման այլ ժամկետներ (փուլեր), ապա այդ ծառայությունների մատուցման պահ է համարվում այդ ժամկետների (փուլերի) վերջին օրը. 4. Եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը. 1) այն պահը, երբ՝ ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին, բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի), գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին. 2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը. 5. Եթե սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահը հնարավոր չէ որոշել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, ապա այդ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 1) այն պահը, երբ աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրին համապատասխան, իրավունք է ձեռք բերել, չվերադարձնելով նախկինում ստացված` աշխատանքի չկատարված մասին և (կամ) ծառայության չմատուցված մասին համապատասխանող գումարը (բացառությամբ օրենքով նախավճար համարվող գումարի), դադարեցնել աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը. 2) այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, որում ակնհայտ է դարձել, որ աշխատանք ընդունողը և (կամ) ծառայություն ստացողը առնվազն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում արդեն իսկ ընդունել է այդ աշխատանքը և (կամ) ստացել է այդ ծառայությունը, իսկ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված դեպքում` տվյալ փուլով նախատեսված աշխատանքը և (կամ) ծառայությունը: |