Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 409 Արգելված գործունեությամբ զբաղվելը. 1. Համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով արգելված գործունեություն հայտնաբերելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տասը միլիոն դրամից. 2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 1) արգելված է համարվում այն գործունեությունը (այդ թվում՝ գործողությունն ու գործառույթը), որի իրականացումն օրենքով Հայաստանի Հանրապետությունում (այդ թվում՝ օրենքով սահմանված տարածքներում) արգելված է կամ որի իրականացումն օրենքով արգելված է անձանց որոշ խմբերին. 2) արգելված գործունեություն չի համարվում լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց իրականացումն անձանց տվյալ խմբի համար արգելված է օրենքով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) անձանց համար արգելված գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է. 4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառության առումով, արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը որոշում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը. 5. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը: |