FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Մասնագիտացված կառույցի անդամների գործունեության գնահատումը.
1. Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության և աուդիտորի կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «3», «4», «5» կամ «6» գնահատական.
2. Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող փորձագետ հաշվապահի և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքների պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «4», «5» կամ «6» գնահատական.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ արտաքին գնահատման արդյունքներով տրված «1» գնահատականի դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում.
4. Սույն օրենքով նախատեսված արտաքին գնահատման պահանջը կիրառելի չէ Հաշվեքննիչ պալատի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների նկատմամբ: