FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  18

Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ).
2. Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից.
3. Խորհրդի անդամ, բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան ունեցող, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, բարձր մասնագիտական և բարոյական հատկանիշներ ունեցող, կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք, որն ունի քրեական մասնագիտացման դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ.
4. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար վարչապետի աշխատակազմի ղեկավարը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից 90 օր առաջ կամ թափուր պաշտոնի տեղի առաջացման պահից՝ տասնօրյա ժամկետում, դիմում է Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազություն՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույն ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  18

5. Քաղաքացիական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում Խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտի փորձառությունը հավաստող փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպություններ դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտի առավել երկար փորձառություն ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցչին: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ.
6. Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Սահմանված ժամկետում առնվազն չորս անդամի չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է չձևավորված, և վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով ձևավորում է նոր Խորհուրդ.
7. Խորհրդի նիստերը բաց են քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Խորհրդի նիստերը տեսաձայնագրվում են.
8. Խորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում ոչ ուշ, քան նիստի անցկացումից 48 ժամ առաջ.
9. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է վարչապետի աշխատակազմը.
10. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը.
11. Խորհրդի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ և քարտուղար.
12. Խորհուրդը՝
    1) սահմանում է իր գործունեության աշխատակարգը.
    2) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
    3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  18

4) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.
    5) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքներով ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուներին.
    6) դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հարցազրույցի փուլ անցած թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու նպատակով․ 7) հարցազրույցի փուլի արդյունքներով ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող՝ մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու և առավելագույնը երեք մասնակցի, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու.
    8) կազմում և Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում և վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում: