FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Մաքսային փաստաթղթերը.
1. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգավորման համաձայն՝ մաքսային փաստաթղթերում ներառվող տեղեկությունների դասակարգիչները սահմանում է Կոմիտեն.
2. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային փաստաթղթերի՝ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն.
3. Կոմիտեն Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտում այլ միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված մաքսային փաստաթղթերից բացի կարող է սահմանել այլ մաքսային փաստաթղթեր: Սույն մասում նշված փաստաթղթերի ձևը, դրանց լրացման կարգը, կառուցվածքն ու ձևաչափը, ինչպես նաև դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանում է Կոմիտեն.
4. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտում այլ միջազգային պայմանագրերով և ակտերով մաքսային փաստաթղթերի ձևեր և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման կարգ սահմանված չլինելու դեպքում այդպիսի փաստաթղթերի ձևերը և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն: