FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  182

Առանձին կատեգորիաների անձանց կողմից ապրանքների տեղափոխումը.
1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, դրանց անձնակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխով նախատեսված պայմաններից առավել արտոնյալ պայմաններ սահմանված լինելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պայմանները.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների տեղափոխման համար արտոնությունները սահմանված են Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրումը կատարվում է տվյալ կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումը ներկայացվում է երկու օրինակից և պարունակում է տեղեկատվություն ապրանքներն ուղարկողի և ստացողի անվան, գտնվելու վայրի, ապրանքի բնութագրի, քանակի (քաշի, ծավալի) վերաբերյալ.
5. Միության մաքսային օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, ինչպես նաև 299-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում սույն մասով նախատեսված դիմումում նշվում է նաև տրանսպորտային միջոցների համար կիրառվող արտոնությունների ժամկետը.
6. Դիմումին կից ներկայացվում են՝
    1) տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  182

2) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում).
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև անձի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ լիազորագիր, որոնցում նշված գործողության ժամկետը հաստատում է տվյալ անձի՝ Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված արտոնություններից օգտվելու ժամկետը.
8. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 301-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց հետ նախատեսված է մաքսային զննումից ազատմամբ և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների կողմից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու փոխադարձության սկզբունք, ինչպես նաև կարող է սահմանել սույն մասում նշված ապրանքների տեղափոխման կարգը.
9. Միության մաքսային օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ հյուպատոսական հիմնարկների սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված արտոնությունը կիրառվում է սույն մասով սահմանված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետով, այդ ժամկետը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու դեպքում: