Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 51 Հանձնաժողովի կողմից դիտանցում իրականացնելը. 1. Դիտանցում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) Հանձնաժողովի իրականացրած դիտարկումը՝ առանց գնում կատարելու. 2. Դիտանցում իրականացնելու համար հիմք են` 1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը դիտանցում իրականացնելու վերաբերյալ. 2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները: 3․ Դիտանցումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա։ Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները), դիտանցում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը), որտեղ իրականացվելու է դիտանցումը և Հանձնաժողովի` դիտանցում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Դիտանցումը Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը). 4. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից. 5. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցում իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 51 6. Դիտանցման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են դիտանցում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի աշխատողը կամ այլ ներկայացուցիչ։ Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։ |