FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը.
1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագիրն իրականացվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական աստիճանում կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր որակավորման լիցենզիայի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումն իրականացնում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» օրենքին, սույն օրենքին, մասնագիտական կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
3. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման են՝
    1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի և ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ՄՈՒՀ-ն ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքներ.
    2) ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքի կամ դրա օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը և գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի սահմանած սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.
    3) լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքների և բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.
    4) ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը.
    5) ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի դեպքում.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը հավաստվում է լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

5. Նոր ստեղծվող պետական ՄՈՒՀ-ի դեպքում սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված զարգացման ռազմավարական ծրագրի առկայության պահանջն ապահովվում է հիմնադրման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում.
6. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայման են՝
    1) համապատասխան կրթական ծրագրի մակարդակի որակավորումն (ուղղվածությունը) ապահովող ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձևը).
    2) տվյալ կրթական ծրագրի աստիճանի (մակարդակի) կամ որակավորման ուղղվածությանը համապատասխան լաբորատորիաների և ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) գույքի ու սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական ֆոնդի առկայությունը կամ դրանց օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը՝ հիմք ընդունելով սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետով, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պայմանների ապահովումը.
    3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.
    4) համապատասխան կրթական մակարդակում մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը, որից հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մանկավարժական աշխատողների թվի առնվազն 30 տոկոսը.
7. Մասնագիտական կրթության ծրագրերի մակարդակներում որոշակի որակավորման ուսումնառությունը հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում տվյալ ծրագրի լիցենզավորման փաթեթում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչն ապահովող կրթական ծրագիրը.
8. Նոր ստեղծվող ՄՈՒՀ-ի կրթական ծրագրի իրականացման իրավունքը տրվում է առնվազն մեկ որակավորման համար լիցենզիայի հետ միաժամանակ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

9. Կրթական ծրագրի իրականացման իրավունքը և համապատասխան որակավորման լիցենզիան ՄՈՒՀ-ին տրվում են անժամկետ.
10. ՄՈՒՀ-ին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման կամ որակավորման լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել լիազոր մարմինը՝ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով.
11. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմինը պատշաճորեն տեղեկացնում է ՄՈՒՀ-ին որոշման կայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման բնօրինակը.
12. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով.
13. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի՝ որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով տվյալ պետական կամ ոչ պետական հավատարմագրված մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերով պետական ամփոփիչ ստուգմանը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով.
14. Նորմատիվ իրավական ակտերի փոփոխության արդյունքով սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով սահմանված լիցենզավորման պայմանները փոփոխվելու դեպքում կրթության լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան լիցենզիա ունեցող ՄՈՒՀ-երին։