FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  79

Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես (է) են գալիս նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝
    1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.
    2) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը.
    3) Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով.
    4) նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.
2. Եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ապա մտքերի փոխանակության ընթացքում, մինչև խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները, արտահերթ ելույթի իրավունք ունեն վարչապետի լիազորած՝ Կառավարության մեկ, իսկ հարցի քննարկման տևողության սահմանման վերաբերյալ Խորհրդի կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում՝ մինչև երեք անդամ.
3. Մինչև հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը եզրափակիչ ելույթի իրավունք ունի հարակից զեկուցմամբ հանդես եկած Կառավարության ներկայացուցիչը.
4. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած նախագիծը քվեարկության է դրվում առանց փոփոխության, իսկ Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագիծը կարող է քվեարկության դրվել Կառավարության համար ընդունելի ուղղումներով.
5. Եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը, կամ նախագծի վերաբերյալ ստացվել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, կամ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացրել, ապա նախագծի հեղինակը կարող է առաջարկել նախագիծը լրամշակելու նպատակով Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  79

6. Հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում, իսկ սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է: Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝
    1) մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է առանց փոփոխության քվեարկության դնել լրամշակված նախագիծը.
    2) մինչև երեք րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.
    3) մինչև երկուական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները.
7. Եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է: