Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 10 Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը. 1. Կատարողական վարույթի մասնակցի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի վավերացրած լիազորագրով կամ հարկադիր կատարողի ներկայությամբ ստորագրված հասարակ գրավոր լիազորագրով, եթե՝ 1) ֆիզիկական անձը լիազորել է փաստաբան չհանդիսացող ներկայացուցչին. 2) լիազորագիրը տրվել է վերալիազորման կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված դեպքերում ներկայացուցչի լիազորությունները կարող են հավաստվել հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով՝ այն հատուկ պահանջների պահպանմամբ, որոնք սահմանված են օրենքով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով և այդ կազմակերպության կանոնադրությամբ. 3. Օրինական և ի պաշտոնե ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են նրանց կարգավիճակը հավաստող փաստաթղթերով: |