Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128.1 Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը. 1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը (այսուհետ նաև` վերահսկողություն իրականացնող մարմին), իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` Կենտրոնական մարմնի կողմից: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում որդեգրված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի, հավատարմագրված կազմակերպության (ներկայացուցչի կամ ներկայացուցչության) համագործակցության միջոցով: Կենտրոնական մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն մասում նշված կոնվենցիային չանդամակցող պետության որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու ուղղությամբ՝ դիմելով համապատասխան պետության իրավասու մարմնին կամ որդեգրողներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին. 1.1. Վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդության կամ հարցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցներով Կենտրոնական մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն, եթե երեխան տեղափոխվել է օտարերկրյա պետություն: Օտարերկրյա պետությունից ստացված՝ երեխայի խնամքի իրականացման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական մարմինը փոխանցում է վերահսկողություն իրականացնող մարմնին: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128.1 1.2. Օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկողություն իրականացնող մարմինը: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության արդյունքով կազմված փաստաթուղթը փոխանցում են Կենտրոնական մարմնին սույն մասում նշված մարմինները՝ համագործակից պետության կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով: Սույն մասի կարգավորումները վերաբերում են նաև օտարերկրյա պետությունների կամ իրավասու մարմինների համագործակցության արդյունքով որդեգրված երեխային, որն օտարերկրյա պետություն որդեգրվելուց հետո տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, և նրա խնամքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել օտարերկրյա իրավասու մարմինը. 1.3. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, եթե վերահսկողության ժամանակահատվածում երեխան շարունակում է բնակվել կամ բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում. 1.4. Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում. 2. Որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակն է նպաստել երեխայի ինտեգրմանը և բարեկեցությանը, ինչպես նաև իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելմանը որդեգրողի ընտանիքում. 3. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128.1 3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում համայնքի սոցիալական աշխատողն աջակցություն է տրամադրում ընտանիքին՝ երեխային ընտանիքում ինտեգրելու, համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով. 4. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին. 5. Վերահսկողության ժամանակահատվածում որդեգրողը պարտավոր է աջակցել վերահսկողություն իրականացնող մարմնին որդեգրված երեխայի մասին տեղեկատվություն ձեռք բերելու գործընթացում. 6. Վերահսկողությունն իրականացնող մարմինն իրավունք ունի` 1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ` սեփականատեր) համաձայնությամբ մուտք գործելու երեխայի բնակության վայր. 2) ուսումնասիրելու երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը, տեղեկություն ստանալու երեխայի առողջության, բժշկական հետազոտությունների, ինչպես նաև նախասիրությունների, կրթության և այլ տվյալների մասին, անհրաժեշտության դեպքում՝ ստանալու փաստաթղթերի պատճենները, երեխայի լուսանկարները. 3) անարգել շփվելու երեխայի և որդեգրողի, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների, հարևանների, կրթական, բժշկական հաստատությունների աշխատողների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը. 4) կատարելու Երեխայի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ. 7. Այն դեպքում, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից երեխայի բնակության վայր մուտք գործելը նպատակ է հետապնդում կանխել երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված համաձայնությունը բացակայում է, ապա վերահսկողություն իրականացնող մարմինը Ոստիկանության աջակցությամբ և բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ իրավունք ունի մուտք գործելու երեխայի բնակության վայր: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128.1 8. Բնակության վայր մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են արձանագրության կազմման օրը և ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և իրականացված գործողությունները. 9. Արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է բնակարանի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին. 10. Եթե վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Ոստիկանության աջակցությամբ մուտք է գործել երեխայի բնակության վայր դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո Ոստիկանության կողմից ապահովվում է բնակարանի հետագա պահպանությունը` մինչև երեք ժամ տևողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ բնակելի տարածքում գտնվում է այն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձը: Համապատասխան գործողությունները կատարելուց հետո կամ երեք ժամը լրանալուց հետո երեխայի բնակվելու վայրի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին Ոստիկանության կնիքով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է տվյալ բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձին: Եթե երեխայի բնակության վայր մուտք գործելն իրականացվել է մուտքի դուռը վնասելով, ապա մինչև բանալիները ի պահ հանձնելը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը միջոցներ է ձեռնարկում մուտքի դուռը վերանորոգելու ուղղությամբ. 11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված և օտարերկրյա պետության տարածք տեղափոխված երեխայի հետորդեգրման զեկույցները կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: |