Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման ընթացակարգը. 1. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների գործողությունները դադարեցվում, կասեցվում և արգելվում են օրենքներով սահմանված դեպքում ու կարգով և սույն հոդվածով սահմանված ընթացակարգով. 2. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման վերաբերյալ որոշման մեկ օրինակը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց հանձնարարությամբ տարածքային բնապահպանական պետական տեսուչը երկօրյա ժամկետում տալիս է ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին, որոնք ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում են համապատասխան նշագրում: Պաշտոնատար անձանց կողմից որոշումն ընդունելուց հրաժարվելու կամ այն հանձնելու անհնարինության դեպքերում որոշման մեկ օրինակն ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստով` գրանցամատյանում կատարելով համապատասխան նշագրում. 3. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի կողմից, ապա ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի ղեկավարը որոշմամբ սահմանված ժամկետում այն իրականացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով տեղյակ է պահում որոշումն ընդունող պաշտոնատար անձին. 4. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է տվյալ ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտում համապատասխան բնապահպանական պետական տեսուչի կողմից կամ նրա մասնակցությամբ (դադարեցում, կասեցում, կապարակնքում և այլն), ապա որոշման պահանջների կատարումն իրականացվում է որոշմամբ սահմանված ժամկետում, որն արձանագրվում է: Բնապահպանական պետական տեսուչը կապարակնքման միջոցով որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում կազմում է նաև կապարակնքման ակտ. 5. Բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը: |